ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի ուսուցիչներ,

Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից և անձամբ   շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Տոնական այս օրը առիթ է մեր խոնարհումը բերելու բոլոր այն ուսուցիչներին, ովքեր պատվով են կատարել և կատարում իրենց առաքելությունը, ովքեր իրենց նվիրվածությամբ ու ազնիվ աշխատանքով սերունդներ են կրթել ու դաստիարակել, իրենց ավանդը բերել մեր երազանքների իրականացման, անկախության նվաճման և  պետականության կերտման  գործում:

21-րդ դարում նոր մարտահրավերներ են մեր առջև, և այսօր ավելի, քան երբևէ կարևորվում է կրթության որակը:

Արցախի նոր սերունդը պետք է լինի ոչ միայն  կրթված, այլև նախաձեռնող,  ստեղծող,  ոչ միայն ուժեղ, այլև մրցունակ, կարող:  Հետևաբար, մեծ են ակնկալիքները մեր ուսուցիչներից, մանկավարժներից, դաստիարակներից:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ, ուժ ու կորով՝ Ձեր բարդ, բայց պատվաբեր առաքելության մեջ:

Միավորենք մեր ջանքերը՝ հանուն հայրենիքի,  մեր զավակների լուսավոր ապագայի:

ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆ
ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>