«

»

Մրցանակաբաշխություն`Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ 

Ֆրանսախոսների միջազգային օրվան ընդառաջ ` «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր մրցույթ-փառատոն, որին առաջին անգամ մասնակցել են նաև շրջանների ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտները:  Մարտի 20-ին` Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Պար,ասմունք, երգ, բեմականացում անվանակարգերում մրցանակակիրներն արժանացել են պատվոգրերի և հուշանվերների: Գալա-համերգը տեղի կունենա ապրիլին:

«Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, ասել է , որ 39 տարի առաջ Նիգերիայում հիմնվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիան՝ հիմնականում լեզվի իմացության և այնպիսի ընդհանուր արժեքների վրա, որոնց Արցախի բնակիչները ևս կողմնակից են:
«Այդպիսի արժեքներ են համերաշխությունը, խաղաղությունը, մարդու՝ կրթություն ստանալու իրավունքը: Այսօր ֆրանսերեն լեզուն համարվում է միջազգային կառույցներում օգտագործվող 3-րդ և համացանցի 4-րդ լեզուն: Ամբողջ աշխարհում կան 900 հազար ֆրանսերենի ուսուցիչներ և 272 միլիոն ուսանողներ, որոնք սովորում, խոսում են ֆրանսերեն: Ներկայումս Արցախում ունենք 21 ֆրանսերենի ուսուցիչ և 3551 աշակերտ, ուսանող, ովքեր սովորում են ֆրանսերեն»,- մասնավորապես ասել է Նելլի

Ավանեսյանը:  Մրցանակակիրներին շնորհավորել է նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը: «Շատ ուրախալի է, որ, բացի Ստեփանակերտից, մրցանակային տեղերի են արժանացել նաև Հադրութի և Մարտունու դպրոցականները: Այսօր Արցախյան օրեր են կազմակերպվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, և Արցախի պաշտոնական պատվիրակությունները մասնակցում են այդ միջոցառումներին:

Հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին, և Հայաստան են ժամանելու Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարներ, կառավարության անդամներ:

 

Մենք նույնպես փորձելու ենք անմասն չմնալ»,- նշել է Նարինե Աղաբալյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերից ընդլայնվելու է ֆրանսերենի ուսուցումը ոչ միայն հանրակրթական դպրոցներում, այլև նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ տարեցտարի ավելացնելով ֆրանսերենի իմացությամբ ուսուցիչների և աշակերտների թիվը:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, Արցախում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>