«

»

Վարպետության դասեր` Ֆրանկոֆոնիայի շրջանակներում

 Մարտի 27-ին, «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի և «Շիրակացու ճեմարան»  միջազգային  գիտակրթական համալիրի համատեղ նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, Ստեփանակերտի ֆրանսերենի ուսուցիչների համար կազմակերպվել են ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացներ, որոնք վարել են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի մասնագետները։
Դասերին զուգահեռ կազմակերպվել են կերպարվեստի ու երգարվեստի պարապմունքներ` աշակերտների ներգրավմամբ։
Կերպարվեստի պարապմունքներին մասնակցած արցախցի աշակերտների լավագույն նկարները ապրիլի 7-ին ցուցադրվելու են Քուվեյթում անցկացվելիք «Հայաստանն իմ աչքերով» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Ծրագրի նպատակն է բարձրացնել տվյալ առարկաների դասավանդման արդյունավետությունը, դասապրոցեսում կիրառել նորագույն մեթոդներ,
ավելի սերտացնել Արցախ-Հայաստան-Ֆրանսիա կապերը:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Ճեմարանի աշակերտները հանդես են եկել մնջախաղով ու երաժշտական համարներով, իսկ նկարչական հմտությունները ներկայացրել ցուցահանդեսում։
Միջոցառմանը ներկա էր նաև կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>