«

»

Հանդիպում ԱրՊհ-ում. Հանս-Յոհան Շմիդտը հանդիպել է ուսանողների հետ

Մարտի  27-ին ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոհան Շմիդտը, ով այսօր  հայ-գերմանական համագործակցության հարցերով է զբաղվում,Արցախ հերթական այցի ընթացքում հյուրընկալվել է Արցախի պետական համալսարանում, որի բարեկամներից է հանդիսանում: Հանդիպումը կազմակերպվել է ԱրՊՀ-ի Գերմաներենի կենտրոնում, որը կազմավորվել է համալսարանի գերմանացի բարեկամների աջակցությամբ:  Դեսպանը կենտրոնի գրադարանի համար գրքերի հերթական խմբաքանակն էր բերել: Ուսանողների հետ զրույցը կրթական ծրագրերի մասին էր.  դեսպանը խոստովանել է, որ ուրախ է Արցախում այդքան գերմաներեն ուսումնասիրող տեսնելով և մտահոգություն հայտնել, որ արցախցի ուսանողների կրթություն ստանալու, միջազգային կրթական ծրագրերից օգտվելու, և ընդհանրապես, տեղաշարժի հնարավորության սահմանափակումներ կան:
Ուսանողների առջև դիվանագետը հանդես է եկել դասախոսությամբ,որի թեման հակամարտությունն էր։ Հանդիպման ավարտին Հանս-Յոհան Շմիդտն ասել է, որ Արցախի բարեկամների խնդիրը ստեղծված փաստացի իրողություններն աշխարհին ներկայացնելն է, ապա դասախոսներին և ուսանողներին մանրամասնել, թե ինչպես նրանք կարող են միանալ միջազգային կրթական ծրագրերին։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>