«

»

Ստեփանակերտում անցկացվել են  ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ

Մարտի 26-ից ապրիլի 3-ը ներառյալ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում անցկացվել են ուսուցիչների ամենամյա նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ: Ծրագրում ընդգրկվել են  այն ուսուցիչները, ովքեր 1 տարի դասավանդել են նույն դպրոցում և ունեն առնվազը 3 տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև նրանք, ովքեր 5 տարի առաջ են վերապատրաստվել: Վերապատրաստումներին մասնակցել է  755 ուսուցիչ:Դասընթացները վարել են ՀՀ կրթության ազգային ինստիտուտի մասնագետները:Մասնակիցները ծանոթացել են  նոր տեխնոլոգիաների  կիրառման ձևերին,  ծանոթացել  ուսումնական ծրագրերի նորություններին ու չափորոշիչներին:  Դասընթացների ավարտին  ուսուցիչները ստացել են  վկայականներ՝5 տարի ժամկետով:

Մարտի 30-ին,  Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներին՝  ԿԱԻ  մանկավարժական կադրերի վերապատրաստման բաժնի աշխատակից Գրիգոր Առուստամյանի գլխավորությամբ ընդունել է   ԱՀ ԿԳՍ Նարինե Աղաբալյանը։ Հանդիպմանը քննարկվել է վերապատրաստման դասընթացների ընթացքը։ Նախարարը, կարևորելով ծրագրի առաջնահերթությունն, անդրադարձել է  կրթության նոր ռազմավարությանը, դպրոցների տնօրենների, ուսուցիչների վերապատրասման գործընթացին։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>