«

»

Կրթության ոլորտը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում․ շրջայց  ուսումնական հաստատություններում

Ապրիլի 5-ին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ   ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում գործող մի շարք ուսումնական հաստատություններ, ծանոթացել շենքային պայմաններին ու տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանը  գործում է մայրաքաղաքի N 4 դպրոցում։ Ուսումնարանի տնօրեն Միքայել Գասպարյանի խոսքով՝շրջանավարտներն, իհարկե, աշխատանք գտնում են, բայց շենքային պայմաններն ու նյութատեխնիկական բազան ամենևին էլ գրավիչ ու բավարար չեն ոչ դիմորդների, ոչ էլ ուսանողների համար։

Նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց, որ  առաջիկայում  արհեստագործական ուսումնարանը կհամապատասխանեցվի արդի չափանիշներին, կրթարանում  կիրականացվի  նախնական մասնագիտական  և միջին մասնագիտական կրթություն։ Կկազմակերպվեն նաև երեկոյան դասընթացներ՝վերամասնագիտանալ ցանկացողների համար։ Ստեփանակերտի արհեստագործական քոլեջում գերակա կլինեն  ՏՏ, սպասարկման և այլ ոլորտներ։

Ստեփանակերտի Հովհ․Թումանյանի անվան N 9   դպրոցը  հիմնանորոգվում է  «Հայաստան»  համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։ 2018-2019 ուսումնական տարում այն ամբողջությամբ կգործի նոր  ու հարմարավետ պայմաններում։

Օրակարգում է նաև Ստեփանակերտի N  10 հիմնական դպրոցի վերանորոգումը։

Եվս մեկ նորույթ․ ԿԳՍ նախարարությանը կից գործելու է մանկավարժական խորհուրդ՝ հանրապետության փորձառու մանակավարժների ընդգրկմամբ։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>