«

»

Երվանդ Մկրտչյանն արժանացել է վաստակավոր մարզչի պատվավոր կոչման. ԿԳՍ նախարարությունում մեծարել են շախմատի վաստակաշատ ուսուցչին

Արցախում շախմատի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի հրամանագրով Երվանդ Մկրտչյանն արժանացել է վաստակավոր մարզչի պատվավոր կոչման:
Այն հանդիսավոր պայմաններում վաստակաշատ մարզչին է հանձնել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը: Նարինե Աղաբալյանը, շնորհավորելով Երվանդ Մկրտչյանին հոբելյանի, բարձր կոչման արժանանալու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ նա շարունակելու է իր ավանդն ունենալ հանրապետությունում շախմատի ուսուցման, պատանի շախմատիստների կրթման ու դաստիարակման գործում:  «80-ամյակն արդեն պատկառելի տարիք է, բայց՝ ոչ սահման: Դատելով նրանից, որ դուք այսօր էլ մեր շարքերում եք, ուրեմն, ունենք բավարար եռանդ ու ավյուն՝ որպես  մանկավարժ ձեր գործը շարունակելու»,-մասնավորապես ասել է ԿԳՍ նախարարը և տեղեկացրել, որ մարզաձևի զարգացման համար ավելացվելու են ներդրումները՝ ներգրավելով նաև լրացուցիչ միջոցներ: 
Վաստակավոր մարզիչը խոստովանեց, որ նման գնահատանքը խրախուսում և մղում է նորանոր հաջողությունների: Իսկ լավագույն խթանն իր սաների սերն ու հարգանքն է, որ տարեցտարի միմիայն ավելանում է:  ԿԳՍ նախարարության կողմից Երվանդ Մկրտչյանին հանձնվել է պատվոգիր ու դրամական պարգև: Միջոցառմանը ներկա էին ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ու շախմատի ԱՀ ֆեդերացիայի նախագահ Վարդգես Բաղրյանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>