«

»

ԱրՊՀ-ում մեկնարկել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողով

Ապրիլի 12-ին Արցախի  պետական համալսարանում  մեկնարկել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված  գիտաժողովը:  Ուսանողական ֆորումի շրջանակներում քննարկվելիք հարցերի թվում են լինելու նաև  հայ երիտասարդական մասնագիտական ներուժի համախմբումը, ազգային ինքնության պահպանումը, ուծացման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, Ղարաբաղյան շարժման  պատմաքաղաքական 30-ամյա ուղու արժևորումն ու ազգային անվտանգության ամրապնդումը՝ ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ամրապնդման:  Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝  ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց  Ղարաբաղյան շարժման դերն ու նշանակությունը՝կոչ անելով  երիտասարդներին հավատարիմ մնալ շարժման պատգամին, լինել տերը  սեփական ճակատագրի և պահապանը՝ նախնյաց ժառանգության, շարունակ կերտել ու կառուցել  ամուր, ազատ և ժողովրդավարական պետություն:  «Ցանկացած  պետության  հասարակական, քաղաքական   կյանքում  անչափ   կարևորվում  է     ուսանողության  դերը, քանի  որ    յուրաքանչյուր   պետության     մասնակցությունը  համաշխարհային  արագընթաց  զարգացումներում   պայմանավորված  է    գիտելիքներով   հարուստ  բանիմաց   երիտասարդներով:

Դուք ապրում եք մի ժամանակահատվածում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում, երբ կրթության ոլորտում յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է լինել ակտիվ և  ներգրավված կրթական բոլոր գործընթացներում»,-մասանավորապես ասել է Մանուշ Մինասյանը։ Ֆորումի  մասնակիցներին   հետաքրքիր  և  արդյունավետ  աշխատանք է մաղթել    ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը ու ավելացրել. «30   տարի  առաջ  Արցախի   պետական  համալսարանի   պատերից  ներս    ուսանողությունը  և  պրոֆեսորադասախոսական  կազմը   բաժանված  էր հայերի և ադրբեջանցիների  միջև։ Խորհրդային Ադրբեջանը  հույս   ուներ   աստիճանաբար  փոխել   բուհի  էթնիկ  կազմը՝  հօգուտ   իրեն  և  դա  ԼՂ  հայաթափման   ադրբեջանական   պլանի  մի մասն  էր: 30  տարի  անց   պատմական  իրադարձությունները   վերարժևորելու, խնդիրները   վերհանելու  և  անելիքները հստակեցնելու  մղումն  է      Արցախում   մեկտեղել            նոր  սերնդի   ուսանողներին:      Դուք  եք  մեր  հայրենիքի  ներկան  և  դուք  եք   կերտելու   վաղվա օրը:  Ձեզ  է  վիճակված,  այս   բարդ  ու  դժվարին   ժամանակներում,  ճիշտ   կողմնորոշվել  և  ոչ  միայն  չկորցնել, այլև   բազմապատկել   ձեռքբերումներն  ու  հաղթանակները»:  Ուսանողներին    ողջունել       է         նաև   ԱՀ   Ազգային   ժողովի   արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի   նախագահ  Արզիկ   Մխիթարյանը՝    իր  ելույթում     վերհիշելով    1988-ի          դեպքերն       ու     իրադարձությունները: 30  տարի  առաջ  նույն   համալսարանի  ամբիոնից ինքը  դատապարտել  է  Սումգայիթյան     ոճրագործությունը, իսկ  այսօր   ուրախությամբ     ողջունեց գիտաժողովի  մասնակիցներին  և    հույս հայտնեց, որ հայ    ազգի  ինտելեկտուալ   ապագան  ուսանողությունը   կկերտի:  Ելույթներով հանդես են եկել նաև  Հայաստանի  երիտասարդական    հիմնադրամի    ներկայացուցիչ,  ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի  ուսանողական   խորհրդի   նախագահ Ներսիկ  Մարգարյանը  և  ԱրՊՀ  ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:  Ֆորումի ավարտին ցուցադրվել  են դրվագներ  «Պաշարվածները»   փաստավավերագրական    ֆիլմից:  Ընդհանուր   առմամբ, գիտաժողովին  Արցախի  և  Հայաստանի    բուհերից   մասնակցում  են      շուրջ    140   ուսանողներ:  Լիագումար   նիստից  հետո    գիտաժողովի  աշխատանքները,    ըստ    առանձին   մասնագիտությունների, շարունակվում    են 7  մասնախմբում, որոնցից   6-ը՝  ուսանողական  գիտաժողովի   շրջանակներում: Գիտաժողովին   հեռակա   կարգով   մասնակցում  են   Վիտեի  անվան Մոսկվայի պետական համալսարանը, Տոլյատինի պետական համալսարանը,  Շեվչենկոյի  անվան Մերձդնեստրի պետական համալսարանը, Ռոստովի պետական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտության և կառավարման միջազգային ինստիտուտը,  Նիժեգորոդի պետական համալսարանը,    Ա․Տիբիլովի  անվան  Հարավ-օսական պետական համալսարանը,    Աբխազիայի պետական համալսարանը,  ինչպես  նաև   ներկայացուցիչներ Չինաստանից և Ռուսաստանից. ընդհանուր  առմամբ՝  124   հոդված:

Գիտաժողովի  փակման   արարողությունը  տեղի  կունենա Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ՝ «ՄատենադարանԳանձասար» գիտամշակութային կենտրոնում, վաղը՝  ապրիլի   13-ին

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>