«

»

«Դասավանդի՛ր Հայաստան»` պահանջված ծրագիր,որ կնպաստի նաև գյուղերի զարգացմանը

 

Ապրիլի 12-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում «Դասավանդի՛ր Հայաստան» նախագծի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը տեղեկացրեց, որ 2017 թ.-ի սեպտեմբերից ծրագրի 4 մասնակից արդեն դասավանդում են Մարտունու շրջանի Նորշեն, Շուշիի շրջանի Եղծահող և Քաշաթաղի շրջանի Վաղազին համայնքներում: Նրանք էապես փոխել են թե՛ դպրոցի, թե՛ համայնքի կյանքը։ Նրա խոսքով` Հայաստանում գործունեության առաջին օրվանից ցանկացել է, որ իրենց կողմից իրականացվող առաջնորդության զարգացման ծրագիրը մի օր մեկնարկի նաև իր հայրենիք Արցախում:

Արդեն 4 տարի է, ինչ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հաջողությամբ գործում է Հայաստանում. ավելի քան 50 դպրոցներում աշխատում են շուրջ 70 մասնակիցներ: Ծրագրի մուտքն արցախյան դպրոցներ ռազմավարական նշանակություն ունի։

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ընդգծել է, որ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը շատ պահանջված է Արցախում, քանի որ այն ուղղված է գյուղական դպրոցների զարգացմանը: «Ծրագիրը մոդել է, թե ինչպես կարելի է ոչ միայն որակյալ կրթություն ապահովել, այլև նպաստել գյուղի զարգացմանը: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ այդ գործում: ԱՀ կառավարությունն այս տարիների ընթացքում փորձել է խրախուսել աշխատանքը գյուղական դպրոցներում: Մենք պարտադիր համագործակցելու ենք «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հետ՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ»,- վստահեցրել է Նարինե Աղաբալյանը։ Այս տարի «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Արցախի հանրակրթական դպրոցներում։ կդասավանդի 16 ուսուցիչ։

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>