«

»

Ավարտվել է ԱՀ շախմատի 12-րդ օլիմպիադան

Ապրիլի 11-ից 12-ը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի շախմատի հանրապետական մարզադպրոցում անցկացվել է շախմատի ԱՀ 12-րդ օլիմպիադայի առաջնությունը,որին մասնակցել են Ստեփանակերտի և շրջանների 8-14 տարեկան 36 աշակերտ: Առաջնության նպատակն է մասսայականացնել շախմատը և ի հայտ բերել լավագույն շախմատիստներին:

Շախմատի առաջնության այս տարվա մասնակիցներն իրենց գիտելիքներով և հմտություններով բավականին գրագետ ու բանիմաց էին.կազմակերպիչների խոսքով` այդ հաջողությունները կապված են նաև դպրոցում շախմատ առարկայի ուսուցման հետ: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված պատանի շախմատիստները ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից արժանացել են գավաթի, մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մրցանակակիրներին շնորհավորել է մարզագույքով։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>