«

»

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթում հաղթող է ճանաչվել Մարտունու թիմը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 4-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում կայացել է ԱՀ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի հանրապետական փուլը: Մրցումներին  մասնակցել   են  Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի  նախադպրոցական  հաստատությունների   շուրջ  60  երեխաներ: Մրցույթի   նպատակն  է  ի  հայտ  բերել,  թե  որ    նախադպրոցական  հաստատության  երեխաների  մոտ  է  անհատի   բազմակողմանի  և  ներդաշնակ  զարգացումն  ավելի  բարձր  հիմքերի  վրա  դրված,ինչպես  նաև՝  նախադպրոցական  տարիքի   երեխաների  ֆիզիկական  դաստիարակության, առողջության  ամրապնդման, նրանց  ֆիզիկական  որակների բարելավման  ուղղությամբ  ինչպիսի   աշխատանքներ  են  տարվել:

Մրցույթն  անցկացվում 5   մարզաձից՝    փոխանցումավազք  արգելքների  հաղթահարումով, խաղային  փոխանցումավազք, անցում   աթլետիկական   արգելքների  միջով, վարժություն  մանկական   եռանիվ   հեծանիվով  և   օղակների   հավաքում:

Մրցանակային  1-ին տեղ է գրավել Մարտունու թիմը, 2-րդ և 3-րդ տեղերում, համապատասխանաբար, Ասկերանի  և Ստեփանակերտի թիմերն են։   Մրցանակակիրներն արժանացել են ԿԳՍ նախարարության  գավաթներին ,դիպլոմների  ու   նվերների։

 

 

ՀՀ նախագահի մրցանակի       համար Երևանում   կայանալիք    «Լավագույն   մարզական  նախադպրոցական  հաստատություն»  մրցույթի   եզրափակիչ   փուլին մասնակցելու է Մարտունու թիմը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>