«

»

Ծանրամարտի Արցախի առաջնություն. առաջին անգամ Ստեփանակերտում

Արցախի ծանրամարտի  ասոցիացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում ընթանում  է ծանրամարտի Արցախի անդրանիկ առաջնությունը։  Արցախից ու Հայաստանից առաջնությանը  մասնակցում են 8-18 տարեկան  շուրջ 80 մարզիկներ, ովքեր հանդես են գալիս 28 և ավելի բարձր կգ քաշային կարգերում։ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի  նպատակն է   հանրապետությունում արագ տեմպերով զարգացնել այդ  օլիմպիական մարզաձևը և ի հայտ բերել լավագույն ծանրորդներին։Առաջնության հաղթողները կարժանանան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և հուշանվերների։  Ծանրամարտի Արցախի առաջնության արդյունքներն ամփոփվելու են   մայիսի 8-ին․փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն  նաև  ՀՀ-ից ժամանած ՝աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի  մրցանակակիներ, ովքեր  իրենց հաջողված փորձով կկիսվեն պատանի ծանրորդների հետ։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>