«

»

Արիության դաս՝ Եռատոնին ընդառաջ

Մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Արիության դաս՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ավանդույթի ուժով, միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված ԱրՊՀ-ի ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին:  Անդրադառնալով մայիսյան իրադարձություններին՝ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն, ասել է, որ դրանք դարձել են առանձնահատուկ, քանի որ բացի Եռատոնից, այս տարի՝ մայիսի 28-ին, նշվելու է նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը. զորահանդեսի պատրաստության աշխատանքներին մասնակցում է նաև Արցախի զորախումբը:

«Այդ ամենը հնարավորություն է տալիս նորովի գնահատելու անցյալն ու ներկան: Շուշիի ազատագրումը ներկայացվում է ոչ միայն՝ որպես հաղթանակ, այլև ռազմարվեստի հաջողություն և բեկումնային պահ՝ ժողովրդի մեջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման առումով: Շուշիի հաղթանակը հիմք հանդիսացավ կանոնավոր բանակ և հաստիքակառուցվածք ունենալու համար, ինչպես շատ երկրներ: 1992 թվականի համեմատ՝ այսօր մի քանի անգամ ավելացել և արդիականացվել է զինտեխնիկան»,-ընդգծել է Լևոն Մնացականյանը:

Շնորհավորելով ներկաների մայիսյան եռատոնը՝ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը  նշել է, որ բոլոր պահերին յուրաքանչյուրի հայացքն ուղղված է դեպի առաջնագիծ, հետևապես բանակի կայունության, ամրության խնդիրը պետք է լինի յուրաքանչյուրի հոգածության առարկան:  Նախարար Աղաբալյանը տեղեկացրել է, որ այս տարի ԱՀ ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակում նախարարությունը ձեռնարկել է նոր ծրագիր՝ «Մասնագիտական կողմնորոշում», որի շրջանակներում 9-րդ դասարանն ավարտող բոլոր աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալու Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանին:  Հանդիպման ավարտին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը «Ապրիլյան քառօրյա առճակատում» և «Հայացք դրսից գրքերը» նվիրել է ԱրՊՀ գրադարանին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին։

Եռատոնին ընդառաջ, ԱՀ ՊԲ ներկայացուցիչների մասնակցությամբ,  արիության դասեր են կազմակերպվել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունններում։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>