«

»

Մայիսյան եռատոնը՝ Արցախի կրթօջախներում

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Արցախի բոլոր կրթօջախներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, մասնավորապես՝ շարադրությունների մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ,  այցելություններ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, հանդիպումներ՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ։  Արիության դասեր են կազմակերպվել բոլոր կրթօջախներում․ դպրոցներում «Մեր հաղթանակաների ամիսը» թեմայով  դասը  վարել են ՊԲ սպաները։

Կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ ուսուցչական կոլեկտիվների, աշակերտների ու ծնողների մասնակցությամբ  պատրաստվել են ծանրոցներ և կազմակերպվել  այցելություններ զորամասեր՝ տեղում ծանոթանալու զինվորական առօրյային,  քաջալերելու զինվորներին և ոգեշնչվելու նրանցից։ ԱՀ ՊԲ օրվա, Շուշիի ազատագրման  26-րդ տարեդարձի և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված  ԿԳՍ նախարարության  միջոցառումների շարքը շարունակվում է։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>