«

»

Նարինե Աղաբալյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ  բոլորիդ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության  պաշտպանության  բանակի և Շուշիի  ազատագրման  26-րդ տարեդարձերի կապակցությամբ:
Մայիսյան եռատոնը  հաղթանակի և արժանապատվության  տոն է, տոն, որ կերտել ենք ազգովի, մեր միասնությամբ  ու հավաքական ուժով:
Սեփական ուժերի հանդեպ հավատը առաջնորդեց ու ապահովեց հաղթանակը Մեծ հայրենականում  ու Արցախյան պատերազմում : Շուշիի ազատագրումը կանխորոշեց   հաղթական ելքը մեզ պարտադրված պատերազմում:
Այդ հաղթանակի համար հազարավոր քաջորդիներ իրենց սրբազան  արյունը ներարկեցին հայրենի հողին:
Հենց այդ հողի վրա, արդեն 27 տարի, նոր հայկական պետություն ենք կերտում՝ արհամարհելով թշնամու հոխորտանքները, դիմագրավելով նոր փորձություններ  ու մարտահրավերներ:
Մեր անվտանգության  երաշխավորը եղել և մնում է մեր բանակը և մեր պետականությունը:
Մեզ անհրաժեշտ  են  նոր հաղթանակներ՝ գիտության ոլորտում, տնտեսության մեջ, կյանքի ամենատարբեր ասպարեզներում: Մեր առաջընթացի համար անչափ կարևոր են կայունությունը և նորից ու նորից՝ մեր միասնությունը:
Շնորհավորում եմ  բոլորին Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում:
Խաղաղություն և իմաստնություն մեր ժողովրդին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>