«

»

Արևմտահայերենի ու գրաբարի ուսումնասիրության նոր հնարավորություն․Ստեփանակերտում բացվել է գիտահետազոտական նոր կենտրոն

Մայիսի 11-ին Գրիգոր Նարեկացի համալսարանում բացվել է Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոն․ այն կրելու է ամերիկահայ Լուտովիկա և Հակոբ Այնթափլյանների անունը։ Արդյունավետ աշխատանքի համար նորաբաց կենտրոնը    հագեցած  է  անհրաժեշտ    գրականությամբ ու  տեխնիկական    միջոցներով։  «Գրաբար», «Արևմտահայերեն», «Արևմտահայ  գրականություն»,  «Հայկական  հարցի   պատմություն»  և  «Սփյուռքահայ    գրականություն»  առարկաներից  անցկացվում են         եռամսյա   դասընթացներ, որոնց   մասնակցում են   Գրիգոր  Նարեկացի համալսարանի, ԱրՊՀ-ի և  այլ  բուհերի  ուսանողներ: Կենտրոնում դասախոսում են   Արցախի, Հայաստանի  և  արտերկրի    լավագույն  մասնագետները: Դասընթացների  ավարտին   ուսանողները  համալսարանի  կողմից  վկայագրեր կստանան։ Պարբերաբար  հանդիպումներ են կազմակերպվելու       գիտության, արվեստի,  մշակույթի   նշանավոր  գործիչների  հետ։

Կրթության մեջ գիտահետազոտական բաղադրիչներն  է կարևորել ԱՀ  ԿԳՍ նախարար  Նարինե Աղաբալյանը։ Նրա   խոսքով՝  բարձրագույն    կրթության  և  դրա  որակի   զարգացման  խնդիրները   շարունակելու   են լինել  ԿԳՍ  նախարարության  ուշադրության  կենտրոնում. նախարարությունը   հետևողական   ջանքեր  և   աշխատանք է    ակնկալում     կենտրոնի  գործունեությունից:

Նարինե Աղաբալյանը նորաբաց կենտրոնին  է նվիրել Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծ Հայաստան»  գիրքը։

Կենտրոնի ստեղծման կարևորությունն  իրենց ելույթներում ընդգծել  են նաև Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, գրականագետ Հենրիկ Էդոյանը և այլք։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>