«

»

Ինտելեկտուալ խաղ՝ «Պատանի արվեստասեր» խորագրով

Մայիսի 15-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Պատանի արվեստասեր» մրցույթը, որին մասնակցել են Ստեփանակերտի, Շուշիի և Ասկերանի դպրոցականները՝ թվով 10 թիմ: «Պատանի արվեստասեր» մրցույթը նախաձեռնել է Ապագա սերունդների հիմնադրամը՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցի խոսքով՝ Ապագա սերունդների հիմնադրամի նպատակն է նպաստել կրթության զարգացմանը, դպոցականներին հաղորդակից դարձնել արվեստին, գիտությանը, գեղագիտական ճաշակ զարգացնել ոչ միայն թանգարաններ այցելություններով, այլ նաև նման միջոցառումներ կազմակերպելով:

Մեկ ամիս ժամանակ պատրաստվելու, 23 հարց՝ հաղթողին որոշելու համար:
«Պատանի արվեստասեր» մրցույթի հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 դպրոցի «Արարում» թիմը: Երկրորդ տեղը գրավել է Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի «Ռենեսանս» թիմը, երրորդ տեղը՝ Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան N 9 հիմնական դպրոցի «Մտածողը» թիմը: Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:

 

Միջոցառման ավարտին ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է Ապագա սերունդների հիմնադրամի ծրագրերն ու դպրոցականների ցուցադրած գիտելիքները: Ամենամեծ ձեռքբերումը կազմակերպիչները համարում են արվեստի հետ երեխաների կապը:

 

Խաղից հետո մասնակիցների համար կազմակերպվել է փոքրիկ էքսկուրսիա:
Մայիսի 18-ին տեղի կունենա ինտելեկտուալ խաղի երկրորդ փուլը՝ «Պատանի արվեստասեր» խորագրով:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>