«

»

Ստեփանակերտում մեկնարկել է Սպարտակիադայի քաղաքային փուլը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Սպարտակիադա մարզական միջոցառումների շրջանակում մայիսի 15-ին Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ մեկնարկել է հանդբոլի մրցումների քաղաքային փուլը:   Սպարտակիադային հանդբոլ մարզաձևից Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մասնակցում է 6 թիմ՝ 11-ական մասնակցով: Սպարտակիադայի նպատակն է դաստիարակել  ֆիզիկապես կոփված երիտասարդներ, աշակերտների շրջանում բարելավել  ֆիզիկական պատրաստվածության  աստիճանը, ամրապնդել  մատաղ  սերնդի առողջությունը,  ինչպես  նաև   բարձր դասարանների աշակերտներին ներգրավել մարզական միջոցառումների:

Սպարտակիադան անցկացվում է 3 փուլով՝ ներդպրոցական, շրջանային (քաղաքային) և հանրապետական: 

 

Սպարտակիադայի քաղաքային փուլում մրցանակային  տեղեր գրաված թիմերը պարգևատրվելու են դիպլոմներով և դրամական պարգևներով: Արդյունքներն ամփոփվելու են մայիսի 19-ին:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>