«

»

Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողները

Մայիսի 17-ին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայում  մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած 54 աշակերտի պարգևատրման արարողություն:  Ստեփանակերտում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է 15 առարկայից: Ամփոփելով օլիմպիադայի արդյունքները՝ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 419 աշակերտ, նախորդ տարվա՝421-ի փոխարեն: «Անցած  տարվա  համեմատ   մասնակիցների  թիվը նկատելիորեն  աճել  է   հայոց  լեզու, ռուսաց  լեզու, հայ  գրականություն, ֆրանսերեն,  գերմաներեն, պատմություն, հայոց  եկեղեցու պատմություն,  ինֆորմատիկա   և  նախնական    զինվորական   պատրաստություն  առարկաներից:    Նախորդ  ուսումնական   տարվա   համեմատ,   մրցանակային  տեղեր  գրավածների  թիվն   աճել  է   Մարտակերտի  և  Հադրութի    շրջաններում, իսկ  Ստեփանակերտ  քաղաքի, Մարտունու  և  Շուշիի  շրջաններում՝  նվազել: Օլիմպիադայի   հանրապետական  փուլի   այս  տարվա   արդյունքներով  Շուշիի  և Շահումյանի   շրջանների   մասնակիցները     մրցանակային  տեղեր   չեն   գրավել»,- դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական  փուլի  արդյունքներն է  ներկայացրել ԱՀ ԿԳՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:

 

Օլիմպիադային  մասնակցած և առաջնային տեղեր գրաված աշակերտներին, նրանց դասավանդող ուսուցիչներին  ու ծնողներին  շնորհավորել է  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը:  «Գիտելիքների մրցույթում մրցունակ լինելն ու մրցանակային տեղեր  շահելը շատ կարևոր է:  Օլիմպիադան  հնարավորություն  է  տալիս անգամ ամենահեռավոր   գյուղում  սովորող   աշակերտին   մրցակցել:  Համոզված  եմ, որ դպրոցից   ստացած  ձեր   գիտելիքները   կօգնեն ձեզ  մասնագիտական   ճիշտ   կողմնորոշում  կատարել  և   դառնալ  լավ  մասնագետներ՝  հնարավորություն  ունենալով   ձեր  նպաստը    բերելու   հայրենիքի  շենացման   ու զարգացման  գործին»,-ասել   է  Նարինե Աղաբալյանը:

 

 

ԿԳՍ նախարարը  դպրոցականների առարկայական օլիմպիադայի  եզրափակիչ  փուլում մրցանակային   տեղեր  գրաված  աշակերտներին  պարգևատրել  է   առաջին, երկրորդ  և  երրորդ  կարգի      դիպլոմներով   ու   համապատասխանաբար   30,  25  և  20  հազարական  դրամ գումարով:   Պարգևատրվել են  նաև   ԱՀ   հանրակրթական  դպրոցների     ավագ   դասարանների   աշակերտների  միջև անցկացված,   Ղարաբաղյան  շարժման   30-ամյակին  նվիրված     ստեղծագործական  շարադրությունների  մրցույթում    մրցանակային   տեղեր   գրաված  աշակերտները:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>