«

»

Բարեգործական ձեռնարկ

 

Լոս  Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի շուրջ 70 աշակերտներ և ուսուցիչներ  հերթական անգամ ժամանել են Արցախ: Ճանաչողական այցերին զուգահեռ ամեն տարի  վարժարանը հանդես է գալիս հայրենավեր նախաձեռնությամբ:

Արցախում  սպորտի զարգացմանն   է  ուղղված  վարժարանի սաների հերթական ձեռնարկը:  Մայիսի 23-ին, աշակերտների  կողմից հավաքագրված գումարը վարժարանի տնօրեն Ալինե Դուրյանը  հանձնել է  ԱՀ  կրթության, գիտության   և սպորտի   նախարարության աշխատակազմի  ղեկավարի   տեղակալ  Շավարշ  Սարգսյանին:  Աշակերտների ցանկությամբ այդ գումարով  բարեկարգվելու է Ստեփանակերտի   Անդրանիկ  Օզանյանի   անվան  փողոցում  գտնվող  մինի   ֆուտբոլի     խաղադաշտը: 

Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանը հիմնադրվել է 1970 թվականին: Այսօր այն ամենօրյա հայկական կրթօջախ է, որտեղ սովորում  են 5-18 տարեկան 780 աշակերտ:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>