«

»

Ստեփանակերտում հանդբոլի մարզադաշտ է բացվել

Մայիսի 30-ին,  «Հայաստան»  համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ ,  Ստեփանակերտում հանդբոլի մարզադաշտ է բացվել:  Մարզահրապարակն  ունի 102 նստատեղ, հանդերձարաններ, կահավորված  ու լուսավորված է ժամանակի պահանջներին համապատասխան:  Դաշտը, որտեղ կարող են անցկացվել նաև ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտների:

Ներկաներին ողջունել և շնորհավորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի փոխատենապետ Միշել Պազումյանը, «ՊՐՈԿՈՍ»  ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ, բարերար Ժիլ Հէտանժեն, Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  ֆրանսիական «ՊՐՈԿՈՍ» ընկերությունը պարգևատրվել է «Երախտագիտություն»  մեդալով, որը ընկերության ներկայացուցչին՝ Ժիլ Հէտանժեին է փոխանցել ԱՀ ԿԳՍ նախարարը: Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բարերարներին և համոզմունք հայտնել, որ Արցախի հանդբոլի հավաքականն էլ շուտով գերազանց արդյունքներ կցուցադրի, որովհետև Արցախում, արդեն իսկ,  ստեղծված են բոլոր նախադրյալները՝ հանդբոլ մարզաձևի զարգացման համար: Համերգային ծրագրով հանդես են եկել Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Խ. Աբովյանի անվան N 1 դպրոցի սաներն ու մենակատար Վազգեն Առաքելյանը:

Հանդբոլի նորակառույց դաշտում առաջին   խաղը երկու  բարեկամ երկրները՝ Արցախն ու Ֆրանսիան,ներկայացնող թիմերի  միջև էր:

Հանդբոլի դաշտի հանդիսավոր բացմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>