«

»

ԱԺ գավաթակիր է դարձել Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը

 

Մայիսի 31-ին տեղի է ունեցել ԱԺ գավաթի խաղարկության փակման արարողությունը:  Թեթև ատլետիկայի մրցումներին հանրապետության շրջաններից և Ստեփանակերտից մասնակցած  8 թիմերի ցուցաբերած  արդյունքներով առաջին  տեղը զբաղեցրել է Մարտունու Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի թիմը և երրորդ տեղը`  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ դպրոցի թիմը: Երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչված Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմին, ԱԺ գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն, գլխավոր մրցանակը՝ ԱԺ գավաթը, հանձնվել է մշտապես:  Աժ կողմից մրցանակներ են ստացել նաև լավագույն արդյունքներ ցուցաբերած 3 մարզիկ:  ԱԺ գավաթը հաղթող թիմին է հանձնել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են ԱԺ պատվոգրի և հուշանվերի:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>