«

»

ԱրՊՀ-ում մագիստրոսի կոչում է ստացել 186 շրջանավարտ

Հունիսի 7-ին Արցախ այցի շրջանակներում  «Ավրորա-2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ  Թոմ Քաթինան հյուրընկալվել է  ԱրՊՀ-ում: Արցախի մայր բուհում    2017-2018  ուսումնական  տարում   մագիստրոսի գիտական   աստիճան   են ստացել    186  շրջանավարտ, որից  51-ը   գերազանցության   դիպլոմակիրներ  են:  Բակալավրիատի   կոչում է ստացել  472   շրջանավարտ, որից   74-ը՝   գերազանցությամբ: Մագիստրատուրայի շրջանավարտները  պատիվ ունեցան կարմիր դիպլոմները ստանալ այն ձեռքերից, որոնց շնորհիվ հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել մեր մայրցամաքի վրա։ Միջոցառմանը բժիշկ Թոմը շրջանավարտներին   հորդորել  է    կյանքում  լինել  ազնիվ, շիտակ, մարդասեր, կարիքավորներին    ձեռք  մեկնող: ԲՈՒՀ-ը գերազանցությամբ  ավարտած    շրջանավարտներին    դիպլոմներ  են   հանձնել  նաև Նարինե  Աղաբալյանը, ԱՀ   արտաքին  գործերի   նախարար  Մասիս   Մայիլյանը և ԱրՊՀ  ռեկտոր   Մանուշ  Մինասյանը: Ելույթ ունեցողները համայն մարդկության ու հայրենի երկրին պիտանի լինելու պատգամն են հղել մագիստրոսներին:

Նարինե Աղաբալյանը շրջանավարտներին   մաղթել է    երբևէ   չընկրկել  դժվարությունների   առաջ, կարողանան   կարևորը    տարբերել   երկրորդականից  և  իրենց  հետևողական  աշխատանքով  հասնեն     նոր  նշաձողերի. «Այսօրվա   սերունդը  մեծ   պատասխանատվություն  է  ստանձնում  ոչ  միայն  իրենց   ապահովության, այլև  մեր    հայրենիքի  ու   ժողովրդի  անվտանգության  համար: Դուք պետք  է   ստեղծեք  ավելի   կայուն   և  բարգավաճ  երկիր  ու  ձեր  նորարարական   գաղափարներով  ավելի  մեծ  առաջընթացի  հասնեք»,-ասել է  նախարարը:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>