«

»

«Ավրորա-2017»  մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինայի արցախյան այցի խճանկարը

Հունիսի 6-7-ն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ Արցախում հյուրընկալվեց «Ավրորա-2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ   Քաթինան:  Ճանաչողական այցը մեկնարկեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից։ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հյուրերին երգ ու պարով ողջունեցին  Ստեփանակերտի ՄՊՍԿ-ի սաները։

Այնուհետև անվանի բժշկին ու նրան ուղեկցողներին ընդունեց ԱՀ նախագահը։ Բակո Սահակյանը, ողջունելով Թոմ Քաթինայի՝Արցախ գալու որոշումը, նշեց, որ մեր երկրում քաջատեղյակ են նրա գործունեությանը և նրա անձի հանդեպ մեծ հարգանք են տածում։

Հունիսի 7-ին ԱՀ  կրթության, գիտության և  սպորտի  նախարար Նարինե Աղաբալյանի  ուղեկցությամբ հյուրերն    այցելել են  Ստեփանակերտի    Քերոլայն Քոքսի անվան  վերականգնողական  կենտրոն: Տնօրեն Վարդան Թադևոսյանի  ուղեկցությամբ բժիշկ Քաթինան ու  նրա կինը ծանոթացան  կենտրոնի շենքային պայմաններին, բոլոր ֆիզիոթերապևտիկ հարմարություններին, որոնցից օգտվում են հարյուրավոր մարդիկ: «Ուսումնասիրելով   հայ  ժողովրդի   հազարամյա   պատմության  ողբերգական  և  հերոսական էջերը՝ ես ճանաչեցի  Հայաստանն  ու  Արցախը: Հայ  ժողովուրդն  ունի  մեծ  սիրտ. նա  կարողանում  է  իր    ցավն անթեղելով՝ կարեկցել  այլ  ժողովուրդների»,-ասել է   Թոմ Քաթինան: 2017  թվականին   Հայաստանից    3  հայ    բժիշկ  մեկ    ամսով   կամավոր  մեկնել  են  Սուդանի կլինիկա՝   «Ավրորա 2017»-ի    մրցանակաբաշխության   միջոցառումներին   մասնակցելու  համար   Հայաստան  ժամանած      Թոմ  Քաթինային  փոխարինելու:  Վիրաբույժ Հայկ  Հովհաննիսյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը նույնպես ուղեկցում էի  Թոմ Քաթինային:

Օրվա երկրորդ կեսին  «Ավրորա»-ի պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի   հանրապետական      բժշկական   կենտրոն, որի շենքային պայմաններին հյուրերին ծանոթացրեց   ԱՀ  առողջապահության   նախարար   Կարինե  Աթայանը:  Հումանիզմի առաջամարտիկի արցախյան այցի վերջին կանգառը  Շուշիում էր. բժիշկ Թոմն ու իր ընկերներն այցելեցին Շուշիի թանգարաններ ու մարդկության բարօրության համար մոմ վառեցին Ս.Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է այն հերոսը, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով։ Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է՝ մարդկության ուշադրությունը մեկ անգամ ևս ուղղելու այսօր աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, ովքեր մարդկային կյանքեր են փրկում։ Թոմ Քաթինան ԱՄՆ նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից կաթոլիկ միսիոներ է։ Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ որպես Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում միակ վիրաբույժ, որտեղ հումանիտար օգնությունը սահմանափակ է։ Վերջին 9-ը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում  Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 780 հազար բնակիչների համար`Սուդանի կառավարության և Սուդանի ազգային-ազատագրական շարժման միջև տևական քաղացիական պատերազմի պայմաններում։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>