«

»

Ուսումնական տարին ամփոփել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջը

Հունիսի 11-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում  ամփոփել են    2017-2018  ուսումնական տարին. տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողություն  և  համերգ՝քոլեջի սաների մասնակցությամբ:  Ստեփանակերտի երաժշտական քոլեջը գործում է 1961 թվականից, 2014 թվականին շենքը կապիտալ վերանորոգվել է մոսկվաբնակ  բարերար Արմեն Շահազիզյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Այսօր քոլեջում գործում են դաշնամուրի, փողային, լարային և ժողովրդական գործիքների, ինչպես նաև խմբավարային, էստրադային, երաժշտարվեստի, երաժշտական տեսության և երգեցողության բաժիններ:  Ուսանողների թիվը տարեցտարի մեծանում է: Երաժշտական քոլեջի 131 ուսանողից այս ուսումնական տարում  շրջանավարտ են 26-ը, որոնցից 5 հոգի ուսումը կշարունակեն  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:  Սաները պարբերաբար մասնակցում  են միջազգային մրցույթների, վերադառնում՝լավ արդյունքներով:  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հաշվետու համերգին ներկա էր նաև  ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Ի գիտություն. Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջն ընդունելություն է հայտարարելու ս.թ. հուլիսի 1-ից:   

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>