«

»

Որոշման նախագիծ

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ՝  «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածը և 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 443-210-20534) վերակազմավորել «Արցախի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԱրՊՀ):

2.Հաստատել ԱրՊՀ կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Արցախի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը:

4. ԱրՊՀ տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Մանուշ Մառլեստի Մինասյանին (անձնագիր` AK 0530564, տրված՝ 07. 09. 2010 թ., 070-ի կողմից):

5.Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ԱրՊՀ պետական գրանցումը:

6.«Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և նրան ամրացված՝ Արցախի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնել ԱրՊՀ-ին:

7. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու կրթության, գիտության և սպորտի նախարարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրված գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների` ԱրՊՀ-ին փոխանցման ակտը և կազմակերպել գործընթացը:

8. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

9. Սահմանել, որ ԱրՊՀ-ն «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

10.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>