«

»

Միջազգային գիտաժողով.1.07.2018թ.

Հուլիսի 1-ին   Ստեփանակերտում ընթացող  «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվել են զուգահեռ մասնախմբերում: ԱԺ նիստերի դահլիճում, պրոֆ. Մ. Պոլակի նախագահությամբ, զեկույցներով հանդես են եկել.
«Ոչ լոկալության խնդիրը փոխկապակցված միջավայրում» թեմայով՝ պրոֆ. Ալեքսեյ Ռուբցովը, (Ռուսական քվանտային կենտրոն, Մոսկվայի Պետական համալսարան, ՌԴ),
«Կինետիկ հավասարումը Շվինգերյան մեխանիզմի համար.կիրառությունը լազերային դաշտում գտնվող գրաֆենի համար» թեմայով՝ պրոֆ. Դեյվիդ Բլաշկեն, (Վրոցլավի համալսարան, Լեհաստան),
«Ֆյուրեսցենտային ռեզոնանսային էներգիայի փոխանցում» թեմայով՝ դոկտոր Կառլո Լևին, (L.CR. Studio, Իտալիա):

«Մակերևույթային և միջմակերևույթային ֆիզիկա» խորագրով նիստը կայացել է պրոֆ. Դ. Բլաշկեի նախագահությամբ: Ներկայացվել են հետևյալ թեմաները.
«Սպինով պայմանավորված երևույթներ կոլլոիդային
նանոբյուրեղներում»,  դոկտոր Դմիտրի Յակովլև,(Դորտմունդի տեխնոլոգիական համալսարան,Գերմանիա),
«Տիտանիումի օքսիդից ինքնաձևավորված գլանափաթեթներ պատրաստված ոսկյա նանոմասնիկների օգնությամբ»,դոկտոր Ալեքսեյ Կուչերիկ, (ՌԴ ),
«Միջմակերևույթային դիսկրետ և անընդհատ փոփոխականների  էնկոդինգը քվանտային օպտիկայում», Դեմիդ Սչով, (Քվանտային օպտիկայի և քվանտային տեխնոլոգիաների միջազգային կենտրոն ՍՊԸ, Քվանտային օպտիկայի խումբ, ՌԴ):

Միաժամանակ շարունակվել են դասընթացները Ստեփանակերտի  ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան  ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Հանրաճանաչ գիտնականները հանրապետության ֆիզիկայի ուսուցիչներին են ներկայացրել  ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի  խնդիրները դպրոցում,առարկայի  դասավանդման յուրահատկությունները 5-6 դասարաններում,  խոսել  ֆիզիկայի օլիմպիադաների նախապատրաստման գործընթացի մասին:
Բնագիտության  լաբորատոր պրակտիկումի կազմակերպումը ներկայացրել են   «Քվանտ» վարժարանի ներկայացուցիչները: Այնուհետև,  պրոֆ .Կ.Ի.Աթայանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան: Մանկավարժները  ներկայացրել են ուսուցման գործընթացում ծագող խնդիրները: Քննարկմանը  մասնակցում էր ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

 

Օրվա երկրորդ կեսին գիտաժողովի մասնակիցներին հյուրընկալել են Սխտորաշենի և Մաճկալաշենի համայնքներում: Պատմական Տնջրիի մոտ նրանք լսել են հայկական երաժշտություն, Ամարասում մասնակցել թթաթափի, օղու թորման  և դոշաբի պատրաստման գործընթացներին: Հյուրերին ուղեկցում էր ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի  2-ին, ժամը 9-ին, ԱԺ նիստերի դահլիճում:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>