«

»

Մեկնարկել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը

Հուլիսի 6-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում, ԱՀ Կրթության, գիտության և սպորտի ու Պաշտպանության նախարարությունների համատեղ ջանքերով, մեկնարկեց «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Անցած 10 տարվա ընթացքում ճամբարին մասնակցել են շուրջ 6000 պատանիներ՝ Արցախից, Հայաստանից ու Սփյուռքից: «Ասպետ-2018»-ն անցկացվելու է 4 հերթափոխով՝ հիմնականում հանրակրթական դպրոցների նախազորակոչային տարիքի  պատանիների մասնակցությամբ:Ճամբարային առօրյան զինվորական կարգ ու կանոնով է լինելու. մարտավարական հիմունքներ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, միջազգային մարդասիրական իրավունք և առաջին բուժօգնություն՝ տեսական ու գործնական դասընթացներով:

 

8 օրվա ընթացքում պատանիներին նաև հետաքրքիր ժամանց է սպասում՝հագեցած սպորտային և ավանդական խաղերով, էքսկուրսիաներով: «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի  ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ոլորտների պատասխանատուներ:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>