«

»

Մեկնարկեց «ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարը

Հունիսի 7-ին Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում, ուսանողական միջազգային  ամառային ճամբար բացվեց: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից, հյուրեր:  Ողջունելով ճամբարականներին՝ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը  կարևորել է  Արցախում իրականացվող նմանատիպ ծրագրերում հայաստանյան բուհերի ուսանողներին ընդգրկելու իրողությունը: «Այս բարդ և հակասական ժամանակաշրջանում դուք` ուսանողներդ, կարող եք ստանձնել այն կարևոր առաքելությունը, որ այսուհետ մեր բոլոր գործողություններն ու քայլերն ուղղված լինեն նրան, որպեսզի Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր թելերով և բջիջներով կապված լինեն միմյանց»,-ասել է նախարարը` ճամբարականներին մաղթելով հաճելի հանգիստ` բովանդակալից առօրյայով:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման աջակիցներին, նշել է, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրողություն դարձնել:  «Վստահ եմ, որ այս օրերին դուք կկարողանաք ոչ միայն հանգստանալ ուսումնառության փուլից, այլև Արցախը կճանաչեք հետաքրքիր էքսկուրսիաների, արշավների, դասախոսությունների ընթացքում»,-դիմելով ուսանողությանը` ասել է ռեկտորը:
Ճամբարականներին ողջունել է նաև ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  Արցախի մասին իրենց տպավորություններով կիսվել են արտասահմանցի մասնագետներ Էյվրի Քաչկան և Մեթթյու Սթաութը, ովքեր հանդես կգան դասախոսություններով:

«Իմ բուհը» խորագրով ելույթներով հանդես են եկել  ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն, ՀԱՀ-ն և ԱրՊՀ-ն ներկայացնող ուսանողները:
Միջոցառման ավարտին կայացել է  համերգ.  օրն ամփոփվել է ճամբարային ընթրիքով:

 

«ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարը կազմակերպվում է վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>