«

»

Համագործակցության նոր հեռանկարներ

Հուլիսի 9-ին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է «Gadenia Grain D’ or»  ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժոր-Աբու Ֆայսալին։
Նարինե Աղաբլյանի հետ հանդիպմանը «Gadenia Grain D’ or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժոր-Աբու Ֆայսալը պատրաստակամություն է հայտնել աջակցել արցախցի երիտասարդներին՝ մասնագիտական կրթություն ստանալ Լիբանանում, մասնավորապես գյուղմթերքի վերամշակման, գինեգործության և այլ ուղղություններով։
ԿԳՍ նախարարը ողջունել է գործարարի առաջարկը՝ համարելով այն պահանջված, մանավանդ որ կրթության նոր ռազմավարությունն այսօր մշակվում է՝ որպես առաջնահերթություն դիտարկելով նաև մասնագիտական կրթության զարգացումը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նաև տեղում դասընթացներ կկազմակերպվեն՝ Լիբանանից հրավիրված մասնագետների, վարպետների մասնակցությամբ։  Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքոմ ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ԿԳՍ փոխնախարար Արմենը Սարգսյանը։
Լիբանանյան «Gadenia Grain D’ or» ընկերությունն այսօր Հայաստանում մեծածավալ գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, մասնավորապես մեծ ներդրումներ են կատարվում «Պեկան» տեսակի ընկույզի այգիների հիմնադրման ուղղությամբ։ Այն նաև ժամանակակից սննդի արտադրության ամենամեծ և հայտնի ընկերություններից է տարածաշրջանում ու իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 43 երկրներ։ Այսօր «Gadenia Grain D’ or»-ն Մերձավոր Արևելքի առաջատար ապրանքանիշներից մեկն է։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>