«

»

ԿԳՍՆ-ՀԲԸՄ  համագործակցությունն ամրագրվելու է նաև հուշագրով

Հուլիսի 9-ին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀԲԸՄ/ AGBU  (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) Հայաստանի նախագահ Վազգեն Յաղուբյանին, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանին և ՀԲԸՄ  Արցախի ծրագրերի համակարգող  Սասուն Բաղդասարյանին։  Հյուրերն Արցախի կրթության ոլորտի պատասխանատուին են   ներկայացրել  ՀԲԸՄ  ծրագրերը, Արցախում դրանք նույնպես կենսագործելու ցանկությունը։

Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել  ՀԲԸՄ-ին  մշտական աջակցության համար, որի  արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրագործվել, որոշներն էլ հաջողությամբ շարունակվում են։  Երկուստեք պայմանավորվածություն  է ձեռք բերվել՝  առաջիկայում համագործակցությունը նաև հուշագրի կետերով ամրագրել։ Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>