«

»

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը

Հուլիսի 9-ին  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և փոխնախարար Գաբրիել Ղազարյանին: Ողջունելով ներկաներին՝ Նարինե Աղաբալյանն ասել է, որ համագործակցությունը գործընկերների հետ միշտ էլ սերտ է եղել: ‹‹Այն, որ մեր մարզիկները մասնակցում են աշխարհի տարբեր առաջնությունների, մեր երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքն է: Այսօրվա մեր հանդիպումը մեկնարկ է՝ նաև նոր ծրագրեր իրականացնելու և եղած համագործակցությունն ավելի խորացնելու՝բոլոր հնարավոր ուղղություններով››,-նշել է ԿԳՍ նախարարը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի խոսքով՝ այցի նպատակն Արցախի գործընկերների հետ ավելի սերտ կապեր հաստատելն ու ակտիվ համագործակցություն ծավալելն է: ‹‹Հանրապետական նշանակության մի շարք ծրագրերում մենք արդեն ունենք փորձ և կանենք առավելագույնն ավելի լայնամասշտաբ նախաձեռնություններում Արցախն ընդգրկելու համար: Այցի նպատակներից է նաև սպորտի մասսայականացումը, որպեսզի նպաստենք ֆիզիկական դաստիարակության դերի բարձրացմանը և առաջիկայում ևս բարձր նվաճումներ ունենանք տարբեր մարզաձևերում: Մենք ունենք 12 հանրապետական մասսայական միջոցառում, որից 7-ում ներառված է նաև Արցախը:

 Հենց մեր համագործակցության շնորհիվ արցախցի պատանիները ևս բարձր են պահել հայ ազգի պատիվը՝ հնչեցնելով մեր օրհներգը և ծածանելով եռագույնը տարբեր երկրներում: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչելու: Ինչ վերաբերում է մարզիչ-մանկավարժների  վերապատրաստմանը, ապա նշեմ, որ 2019 թվականի պետական բյուջեի մեջ կներառենք նաև այդ ծրագրի ծախսային մասն ապահովելը››,- մանրամասնել է Լևոն Վահրադյանը: Հանդիպմանը հաջորդել է նախարարների հանդիպումն Արցախի մարզիչների, հանրապետությունում գործող ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ.քննարկվել են տարաբնույթ հարցեր:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին ընդունել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>