«

»

Նարինե Աղաբալյանը շնորհավորել է շարադրությունների մրցույթի հաղթողներին

Հուլիսի 11-ին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է 2017-2018 ուստարում Մայիսյան հերոսամարտերին և ՀՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Սարդարապատից-Արցախ» խորագրով շարադրությունների համահայկական մրցույթի Արցախի Հանրապետության հաղթողներին՝ Հադրութի մ/դ 11-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Ղազարյանին, Ասկերանի շրջանի Խնածախի և Հադրութի շրջանի Մեծ Թաղերի մ/դ 12-րդ դասարանների աշակերտներ Լիզա Միրզոյանին ու Մարիա Ավետիսյանին։
Նախարարությունում հյուրընկալվել են նաև 2017-2018 ուստարում նկարչության մրցույթի Արցախի հաղթողները՝ Ստեփանակերտի N 6 հ/դ 9-րդ դասարանցիներ Արմեն Ավանեսովն ու Մարիամ Մաթևոսյանը և Ստեփանակերտի N 3 մ/դ 8-րդ դասարանի աշակերտ Էդիթ Ազիրյանը։  Նարինե Աղաբալյանը շնորհավորել է աշակերտներին և նորանոր հաջողություններ մաղթել։ Մրցանակակիրներները պարգևատրվել են ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրերով և նվերներով։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>