«

»

Արցախը դիմավորում է չեմպիոններին

Հուլիսի 19-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մատույցներում մեծ շուքով, զուռնա-դհոլի նվագածությամբ ու տոնական պաստառներով դիմավորեցին հուլիսի 9-ից 16-ը Բրազիլիայում կայացած սանդա ուշուի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր  Արսեն Բաղրյանին, բրոնզե մեդալակիր Վարդան Աբրահամյանին և մարզիչ Դավիթ Գրիգորյանին։

Մարզիկներին ողջունեցին նաև  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը։

Բրազիլիայում կայացած առաջնությանը մասնակցում էին  45 երկրի ավելի քան 400 մարզիկներ։ Հայաստանի հավաքականի կազմում մեր մարզիկներն այս մրցաշարին առաջին անգամ են մասնակցում։ Եզրափակիչ փուլ չի անցել եվրոպական ոչ մի երկրի ներկայացուցիչ։ Խաղարկվել է 8 ոսկե մեդալ, որից մեկը, 45 կգ քաշային կարգում վաստակել է  Արսեն Բաղրյանը։ 65 կգ քաշային կարգում բրոնզ  է նվաճել  Վարդան Աբրահամյանը։

Աշխարհի չեմպիոն Արսեն Բաղրյանը   սովորում է Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Այս մրցաձևով պարապում է 10 տարի։ 2017 և 2018 թթ․ դարձել է  Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վարդան Աբրահամյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող է։  2-րդ տարին է սանդա ուշուով  զբաղվում․  2017 և 2018 թթ․ դարձել է  Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր։

Մեր մարզիկների համար սա վերջին երիտասարդական մրցաշարն է․ հաջորդ տարի նրանք հանդես են գալու  մեծահասակների հետ։

 

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>