«

»

Համագործակցության նոր պայմանավորվածություն

Հուլիսի 19-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը հյուրընկալել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայէլեանին։ Քննարկվել են Արցախի կրթական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, Ավստրալիայի դպրոցների հետ համագործակցության տարբերակներ։ Նարինե Աղաբալյանն ակնկալում է առավել հետևողական աշխատանք՝ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար։
Իր հերթին Քայլար Միքայէլեանը վստահեցրել է, որ ավստրալահայ համայնքը, մասնավորապես Ավստրալիայում գործող դպրոցները, պատրաստ են աջակցել ցանկացած հարցում։ Դիվանագետը ԿԳՍ նախարարությանն է փոխանցել Համազգայինի Թումանյան վարժարանի նվերները (2 համակարգիչ և 4 ֆուտբոլի գնդակ), որոնք տրվելու են Արցախի որևէ դպրոցի ՝ըստ անհրաժեշտության։ Սույն արարողությամբ կրթօջախների միջև  նաև առաջին բարեկամական կապերը կհաստատվեն․ տվյալ դպրոցն ու Սիդնեյի Թումանյան վարժարանը քույր դպրոցներ կդառնան։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>