«

»

Մեկնարկել է ասմունքի համահայկական 7-րդ փառատոնը

Ս․թ․ հուլիսի 31-ին Շուշիում տեղի է ունեցել ասմունքի  համահայկական 7-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկաներին ողջունել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,ասմունքի համահայկական  փառատոնի կազմակերպիչ, բարերար Ալեք Բաղդասարյանը, փառատոնի  հանձնախմբի ղեկավար Արծրուն Ավագյանը։ ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը ներկայացրել է ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը։  Կարևորելով նման միջոցառումների դերն ազգային մշակույթի  և արժեքների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման  գործում՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը  նշել է, որ ասմունքի փառատոնն  ի սկզբանե նպատակ ուներ աշխուժացնել Շուշիի կյանքը ու, թերևս, հենց այդ ժամանակից էլ սկսվել է բերդաքաղաքի  վերազարթոնքը։ «Այսօր արդեն փառատոնը համազգային նշանակություն ունի, քանի որ ծառայում է հայապահպանությանը, հայ պոեզիայի հանրահռչակմանը, հայրենաճանաչությանը և  հայ նոր սերնդի համախմբմանը»,-ընդգծել է Նարինե Աղաբալյանը։  Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված ասմունքի համահայկական 7-րդ փառատոնին մասնակցում են 12-17 տարեկան 130 աշակերտներ՝Արցախից, Հայաստանից (Էջմիածին, Գյումրի, Երևան) ու Սփյուռքից (Ջավախք,  ՌԴ, Իրան, ԱՄՆ, Լիբանա)։  Փառատոնի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 2-ին։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>