«

»

Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

Ցավով տեղեկացանք հեղինակավոր գիտնական, հանրաճանաչ պետական ու հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին: Սերգեյ Համբարձումյանն իր ծանրակշիռ խոսքն ասաց մեխանիկայի բնագավառում, մեծ ավանդ ունեցավ հայրենական գիտության զարգացման, գիտական կադրերի պատրաստման, Հայաստանի բուհական համակարգի կայացման մեջ:  Որպես ճշմարիտ մտավորական, նա  արցախահայության ձայնը հասցրեց ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին՝ ակնկալելով բանականության և արդարության հաղթանակ: Նրա համարձակ ու համոզիչ ելույթը  ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1988-ի հուլիսի 18-ի նիստին, անկասկած, կմնա որպես  ղարաբաղյան շարժման տարեգրության  ամենավառ դրվագներից մեկը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում և խոնարհվում   մեծանուն հայի  հիշատակի առջև: Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Սերգեյ  Համբարձումյանի բոլոր հարազատներին:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>