«

»

«DigiCamp-2018» նորարարական ճամբարը կազմակերպվել է Ծմակահողում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում կազմակերպվել է «DigiCamp-2018» նորարարական ճամբար: Նման ձևաչափով ճամբար արդեն 6-րդ տարին է կազմակերպվում։ 10-օրյա   ժամկետով Հայաստանից  և  Արցախից   մասնակցում  են  «Արմաթ»  ինժեներական    լաբորատորիա  հաճախող   14-18   տարեկան  37   աշակերտ:  «DigiCamp»-ի ընթացքում  կազմակերպվել են  հայրենաճանաչողության  դասեր, արշավներ  և  էքսկուրսիաներ: ճամբարի  մասնակիցներն   այցելել  են   N  զորամաս, ծանոթացել   զինվորականների  առօրյային, հրաձգարանում ծանոթացել  կրակային  պատրաստության տեխնիկային։ Ճամբարականները   հանդիպել  և  ծանոթացել են  ոլորտի մասնագետների  հետ, լսել նրանց հաջողությունների  մասին՝  բացահայտելով առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, ձեռք   բերել կիրառական գիտելիքներ։ Ճամբարի  ընթացքում    կազմակերպվել  է   նաև բիզնես  նախագծերի  մրցույթ:  Ճամբարականների  ներկայացրած   բոլոր  7   նախագծերն էլ   հավանության  են  արժանացել    ժյուրիի  կողմից: «UCOM»  ընկերության   և  ԱՀ  ԿԳՍ  նախարարության    կողմից  մրցույթի    հաղթող  թիմերն  արժանացել  են   դրամական  պարգևների:  Նախագծերի  թիմերի     ղեկավարները «UCOM»  ընկերության  կողմից   ստացել  են   նաև   բջջային   հեռախոսներ, դիպլոմներ  և  նվերներ:

Դիմելով  ճամբարականներին՝ ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարարն   ասել է, որ  Ծմակահողում     ճամբար   կազմակերպելն  ավանդական   պիտի  դառնա: Նարինե  Աղաբալյանի խոսքով՝  ծմակահողցի հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի    օրինակն  ապացույց  է  այն  բանի, որ  Արցախի  փոքրիկ   գյուղից   էլ    հնարավոր   է ճանապարհ   հարթել դեպի  համաշխարհային   ճանաչում:  Նա վստահություն  է   հայտնել, որ   ճամբարականներից   շատերը  հաջողությունների   կհասնեն  ոչ  միայն  հայրենիքում, այլ նաև  արտերկրում:  «Արմաթ»  ինժեներական   լաբորատորիաների  հովանավորներից    «UCOM»  ընկերության  գլխավոր  տնօրեն Հայկ  Եսայանն  իր  խոսքում  տեղեկացրել  է, որ ավելի  քան   170   մլն    արժողությամբ   գումար   են  ներդրել՝  «Արմաթ»  ինժեներական  լաբորատորիաներ  ստեղծելու  և  զարգացնելու  համար:

Նշենք, որ նոր ուսումնականում Արցախում կբացվի  3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝  Մարտակերտի շրջանի Ծմակահողի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի դպրոցներում․արդյունքում Արցախը կունենա 13  «Արմաթ» լաբորատորիա:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>