«

»

Հանդիպում Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ

Օգոստոսի 10-ին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակներում Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող մի խումբ ուսանողների հետ:  Հանդիպմանը     բացման   խոսքով  հանդես  է  եկել   «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության  ղեկավար  Անուշ  Եդիգարյանը: «Մենք  փորձում  ենք  օգնել,  որ   ուսանողները   ձեռք  բերեն    ակտիվություն, նախաձեռնողականություն, որպեսզի   կարողանան  Հայաստանում   լինել  միասնական, հեշտությամբ   ինտեգրվեն   հասարակությանը, մասնակցեն   տարբեր  դասընթացների,  իրենց  կարծիքներն  ու  առաջարկությունները  հայտնեն  և   հանդես  գան     ծրագրերով:  Ստացած  գիտելիքները  նրանք  հետագայում  կկարողանան  կիրառել  Արցախի   կրթական  համակարգում»,-ասել է  Անուշ  Եդիգարյանը:

Դիմելով ներկաներին ԿԳՍ նախարարն ասել է, որ ամեն տարի   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   նպատակային  տեղեր  է   հատկացնում   արցախցի  ուսանողների  համար, ինչը   կրկնակի   բարձրացնում  է  վերջիններիս  պատասխանատվությունն առաջադիմության  և  ակտիվության  գործում: Այս  տարի   Հայաստանի  բուհերում պետպատվերի  շրջանակներում Արցախից  սովորելու  են  շուրջ  60  ուսանողներ:  «Կրթական  համակարգի  շրջանակներում    այսպիսի  ձևաչափով   հանդիպումը  նոր  ավանդույթի   սկիզբն  է   համարվում: Հայաստանի բուհերում  սովորող  արցախցի  ուսանողների  հետ  մինչ  այժմ, կարծես  թե,  կտրված  է եղել  մեր   կապը, ինչն  էլ  գուցե   և պատճառ  է  դարձել, որ  շրջանավարտների   մի մասը    չեն  եկել    Արցախում  աշխատելու:  Պետք  է խրախուսել   մեր  ուսանողներին,որպեսզի  իրենց  ձեռք  բերած  փորձը, գիտելիքները   ներդնեն  Արցախի  զարգացմանն    ուղղված  ծրագրերին, խնդիրների   լուծմանը, ինչպես  նաև   իրենց  ոլորտում լինեն մրցունակ   մասնագետներ: Հույս  ունենք, որ  Հայաստանի  բուհերում  սովորող    ուսանողները   լավ  կսովորեն, գիտելիքներ  ձեռք  կբերեն,      միասնական  ու   նպատակասլաց կլինեն  և  կձգտեն     ներգրավվել   միջազգային  կրթական  կազմակերպություններում»,-մասնավորապես   ասել  է  Նարինե Աղաբալյանը:

Հանդիպման  վերջում    անմիջական  զրույց    է  ծավալվել  ուսանողների    և  նախարար   Աղաբալյանի միջև:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>