«

»

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1.ԳԻՏԵԼԻՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Սեպտեմբերի 1-ին Արցախի 217 դպրոցներում հնչել է Առաջին զանգը։ 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում դպրոցական զանգը ղողանջեց  24339 աշակերտի համար, որոնցից 2.441-ի համար՝ առաջին անգամ: Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1  դպրոցում առաջին դասարան է հաճախել  208 աշակերտ: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը։ «Առաջին զանգի ղողանջների հետ մեր կյանքը լցվում է նոր գույներով, երանգներով, նոր իմաստով և բովանդակությամբ: Պատմական իրադարձությունների բերումով գիտելիքի և դպրության օրն Արցախում նշվում է անկախության տոնի հետ միասին: Արդեն 27-րդ անգամ ուսումնական տարին մեր հանրապետությունում մեկնարկում է անկախության դասով: Կարծում եմ՝ սրա մեջ մեծ խորհուրդ կա, քանի որ ամենակարևոր դասը պետության հիմքերը ամուր պահելը և գիտելիքներով, աշխատանքով ու հայրենիքին մատուցած մեր ծառայությամբ ամեն օր մի քար ավելացնելն է այդ հիմքի վրա: Պետականությունն է, որ երաշխավորում է անվտանգություն և կրթության, աշխատանքի և զարգացման հնարավորություն»,- ողջունելով  աշակերտներին  և ուսուցիչներին՝  ասել է Նարինե  Աղաբալյանը:  Խ. Աբովյանի անվան N1 դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանը, շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա և Անկախության հռչակման տոների կապակցությամբ, նշել է, որ մեր երիտասարդ երկրին խելոք, պահանջված մասնագետներ են պետք ամենատարբեր բնագավառներում, իսկ նրանց կայացման ճանապարհը սկսվում է դպրոցից:  Տոնական  միջոցառմանն աշակերտները հանդես են եկել երգ ու պարով,ասմունքով:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>