«

»

Կոխ մարզաձևից Ստեփանակերտում անցկացվել է ՀՀ երիտասարդների բաց առաջնություն

ԱՀ կրթության, գիտության և սպորտի,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ հայկական կոխ-ըմբշամարտի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում սեպտեմբերի 1-ին առաջին անգամ կոխ մարզաձևից անցկացվել է  ՀՀ երիտասարդների բաց առաջնություն՝ նվիրված Արցախի  Հանրապետության հռչակման 27-ամյակին:

Առաջնությանն  ԱՀ-ից  և  ՀՀ-ից     մասնակցում   էին   շուրջ  50  մարզիկներ: Միջոցառմանը բացման   խոսքով  հանդես  է   եկել  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը:  Նրա խոսքով՝ կոխը   հայկական    մարզաձև  է, որը   դարերի   խորքից  եկած   պատմություն  ունի: Նարինե   Աղաբալյանը   կարևորել  է  նման   սպորտային  միջոցառումների իրականացումը  և  նշել, որ  այն  նպաստում  է  հայկական ազգային մարզական ավանդույթների պահպանմանը, ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգի  առանձնահատկությունների ուսումնասիրմանը,  հայրենասիրական դաստիարակության կարևորմանը, ազգապահպանմանը,  երիտասարդ սերունդների ճիշտ  արժեհամակարգի  ձևավորմանը:

Հայկական   կոխ-ըմբշամարտի  ֆեդերացիայի   նախագահ, հունա-հռոմեական  ըմբշամարտի  աշխարհի   չեմպիոն   Վաղինակ  Գալուստյանն     ասել  է, որ  հայ   ժողովրդի   պատմության   մեջ  ազգային   մարզաձևերը, ֆիզիկական  վարժությունները  և ժողովրդական խաղերը  ձևավորվել են  դարեր  առաջ: Հին  Հայաստանում  էլ տարածված  են  եղել  մենամարտի  մի  շարք  տեսակներ, որոնցից  ամենահինն   ըմբշամարտն  է, իսկ   կոխն  էլ   ըմբշամարտի     ճյուղերից  է:

Միջոցառման ավարտին   առաջնության  հաղթողներին  մեդալներով, պատվոգրերով և  դրամական   պարգևներով  պարգևատրել են  ԱՀ ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանն  ու    ԱՀ  ազգային  անվտանգության   ծառայության   տնօրեն, ՀՀ   սպորտի  վարպետ   Սամվել  Շահրամանյանը։
Մարզիկներին շնորհավորել են   «Տնջրե»    երգի-պարի  խումբն ու   Ստեփանակերտի  մշակույթի   տան  դհոլահարների  համույթը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>