«

»

Ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հարցաշար՝Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Հայոց  եկեղեցու  պատմություն 

  1. Հայոց հեթանոսական դիցարանի  ի՞նչ աստվածներ գիտեք:
  2. Ներկայացրեք Վանի թագավորության դիցարանը:
  3. Ինչպե՞ս ձևավորվեց հելլենիստական մշակույթը:
  4. Ի՞նչ գործեր ձեռնարկեց Ս. Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության տարածման և ամրապնդման համար:
  5. Ինչպե՞ս ձևավորվեց Հայոց եկեղեցու նվիրապետական կարգը:
  6. Ինչո՞ւ և ինչպե՞ս սպանվեցին Ս. Արիստակես և Ս. Հուսիկ կաթողիկոսները:
  7. Ե՞րբ և որտե՞ղ հրավիրվեց Հայոց առաջին ազգային-եկեղեցական ժողովը: Ի՞նչ որոշումներ ընդունվեց ժողովում:
  8. Ներկայացրեք Նիկիայի տիեզերական ժողովը:
  9. Ինչպիսի՞ որոշումներ ընդունեց Աղվենի ժողովը:
  10. Ինչպիսի՞ պատկերացումներ կային բարոյականության վերաբերյալ հին աշխարհում:
  11. Կյանքի իմաստի վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
  12. Թվարկեք յոթ առաքինությունները և յոթ մոլությունները:
  13. Ի՞նչ է կոսմոպոլիտիզմը:
  14. Ի՞նչ է պատարագը, և ո՞րն է պատարագի խորհուրդը:
  15. 451 թ. և 1054 թ. բաժանումներով քրիստոնեության մեջ ի՞նչ հիմնական ուղղություններ առաջացան;
  16. Ե՞րբ են առաջացել բողոքական եկեղեցիները: Թվարկեք առավել հայտնի բողոքական ուղղությունները:
  17. Քանի՞ թեմ կա ՀՀ-ում, որո՞նք են դրանք;
  18. Ներկայացրեք հաղորդության իմաստը:
  19. Ի՞նչ է նշանակում Բարեկենդան, ինչպե՞ս են տոնում այն:
  20. Ի՞նչ գիտեք սուրբ Սարգսի մասին:
  21. Ո՞վ էր Ղևոնդ երեցը:
  22. Թվարկեք ազգերին բնութագրող հիմնական հատկանիշները;
  23. Բերեք հայերի մարտունակության մասին օտարների արձանագրած օրինակներ:
  24. Ի՞նչ է ազատությունը:
  25. Նկարագրեք գերդաստանը:
  26. Ի՞նչ դեր ունի ընտանիքը հասարակական կյանքում:
  27. Ներկայացրեք մշակույթի էթնոպաշտպան դերն ու նշանակությունը:
  28. Ո՞վ է Պարույր Հայկազնը:
  29. Ի՞նչ ուղղություններ ձևավորվեց հայ փիլիսոփայության մեջ 5-րդ դարում;
  30. Ժանրային ի՞նչ ուղղություններ առաջացան հայ պատմագրության մեջ:
  31. Ներկայացրեք 7-10-րդ դարերի հայտնի պատմագիրներին:
  32. Որո՞նք են ազգային խորհրդանիշները:
  33. Ի՞նչ է զինանշանը, ինչ գիտեք հայկական զինանշանի մասին:
  34. Ո՞վ էր Հայկը, նկարագրեք Հայկին:
  35. Ե՞րբ Աստված երևաց Մովսեսին, ի՞նչ պատվիրաններ տվեց:
  36. Ո՞վ էր Սողոմոն Իմաստունը:
  37. Ինչո՞ւ էր Քրիստոսն առակներով խոսում:
  38. Ի՞նչ գործունեություն է ծավալել Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:
  39. Ինչո՞ւ կաթողիկոսական աթոռը հաստատվեց Վասպուրականում:
  40. 11-րդ դարի երկրորդ կեսին որտե՞ղ ստեղծվեցին Հայոց եկեղեցու թեմեր:
  41. Ի՞նչ նշանավոր եկեղեցիներ և վանքեր կառուցվեցին Զաքարյան Հայաստանում:
  42. Ինչո՞ւ կաթողիկոսական աթոռը Հռոմկլայից տեղափոխվեց Սիս:
  43. Ե՞րբ և ինչո՞ւ կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Էջմիածին:
  44. Ե՞րբ ձևավորվեց Աղվանից կաթողիկոսությունը, լրացուցիչ ի՞նչ գիտեք այդ մասին:
  45. Ո՞վ էր Ներսես Աշտարակեցին:
  46. Ի՞նչ էր նախատեսված 1903 թ. հունիսի 12-ի օրենքով:
  47. Հայ հոգևորականներն ինչպիսի՞ մասնակցություն ունեցան Մայիսյան հերոսամարտերին:
  48. Ինչպե՞ս էին վերաբերվում բոլշևիկները Հայոց եկեղեցուն:
  49. Ո՞վ էր Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը և ի՞նչ գործունեություն է ծավալել:
  50. Ի՞նչ քայլեր կատարվեցին Վազգեն Ա կաթողիկոսի օրոք:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>