«

»

Անկախության դաս՝ Արցախի պետական համալսարանում

Սեպտեմբերի 3-ին, Արցախի պետական համալսարանում անցկացվել է Անկախության դաս՝ նվիրված ԱՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտորի պաշտոնակատար  Մանուշ Մինասյանը: Նա հորդորել  է ուսանողներին   ուսման բնագավառում լինել   գիտելիքահեն, մրցունակ  և   ակտիվ:

ԱրՊՀ  ուսանողների  համար    Անկախության  դասն   ԱՀ  ԱԺ   նախագահ  Աշոտ Ղուլյանն    է  վարել: Նա   շնորհավորել  է  մայր   բուհի  ուսանողության  շարքերը համալրած  առաջին  կուրսեցիներին՝ մաղթելով  ուսման  մեջ մեծ նվաճումներ: Աշոտ   Ղուլյանն   ասել  է, որ   ԱՀ  իշխանությունները    լուրջ   ուշադրություն  են  դարձնում     բուհի   գործունեությանն  ու  զարգացմանը:  Այսօր  վերակառուցվում  է    համալսարանի    գլխավոր    մասնաշենքի   մի  հատվածը, որն  իր  հարմարություններով    համապատասխանելու  է  միջազգային   չափանիշներին. այն  հնարավորություն  է  տալու լավագույն    պայմաններ  ապահովել  ուսանողների՝  գիտելիքների    ձեռքբերման  գործում: Դիմելով   ուսանողությանը՝  խորհրդարանի խոսնակը  մասնավորապես    ասել  է.   «Այսօր    մենք  ունենք    լուսավոր  գաղափարներով, նպատակասլաց   ուսանողություն:  Դուք  պետք   է  անընդհատ  աշխատեք, ձեր  թանկ   ժամանակն  օգտագործեք  միայն  գիտելիքներ   ձեռք  բերելու  համար, որպեսզի  մենք  հետագայում  ունենանք  կայուն  գիտելիքներ  ունեցող  մասնագետներ՝ պատրաստ    լծվելու   երկրի   շենացման  ու  բարգավաճման  գործին:  Թանկ  գնով   ձեռք  բերված  մեր անկախությունը  դուք   պիտի   պահեք  ու  փոխանցեք    սերունդներին: Մեզ  անհրաժեշտ  են  հայրենասեր, գիտելիքներով   զինված, պատրաստակամ   սերունդ, որն  ի  զորու  կլինի  դիմակայել   մեզ  սպառնացող  բոլոր   մարտահրավերներին»:

ԱՀ  ԿԳՍ  նախարար   Նարինե   Աղաբալյանը,   շնորհավորելով  ուսանողներին  և  դասախոսներին նոր ուսումնականի մեկնարկի առթիվ,   մաղթել  է   խաղաղ  և ակտիվ նախաձեռնություններով  ուսումնական տարի:   «Հիշե´ք, որ միակ բանը, որ չեք կարողանալու վերադարձնել, ժամանակն է: Սովորե´ք ճիշտ օգտագործել ժամանակը: Նաև հիշե´ք՝ կարևոր է ոչ թե այն, թե ինչ մասնագետ եք դառնալու, այլ` ինչպիսի մասնագետ»,- դիմելով ուսանողությանը` նշել է  նախարարը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>