«

»

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Ասկերանում և Իշխանաձորում

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ նախաձեռնությամբ և «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության հովանավորությամբ Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի միջնակարգ դպրոցներում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման արարողություն:

«Արմաթ»      ինժեներական լաբորատորիաները   բացառիկ  հնարավորություն  են  ընձեռում   աշակերտներին՝   առնչվելու     ժամանակակից  տեղեկատվական  տեխնոլոգիաներին, ինժեներական  մասնագիտությունների տիրապետմանը, եռաչափ   մոդելավորմանը, դիզայներական հմտություններին, ինչպես    նաև  կատարելու    մասնագիտական  կողմնորոշում: ԻՏՁՄ-ն  նման  լաբորատորիաների   տեղադրման  առաջնահերթությունը  տալիս  է ծայրամասային   գյուղերի  դպրոցներին: Ըստ    ուսումնասիրությունների՝    «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ  հաճախող  երեխաների  89  %-ն   ընդունվում  է  բուհ,  որից  43%-ը,  ուսմանը  զուգահեռ,    արդեն    աշխատում  է.  նրանց  միջին  աշխատավարձը  կազմում  է    140  հազար  ՀՀ  դրամ:

ԱՀ   ԿԳՍ  փոխնախարար   Արմեն    Սարգսյանի   խոսքով՝  Արցախում  արդեն   հաջողությամբ գործում է  13   «Արմաթ»      ինժեներական լաբորատորիա:  Ըստ  նրա՝   աշխարհում  այսօր     ֆորմալ  կրթության  դաստիարակությունն այնքան  էլ   բավարար  չէ, քանի  որ  կան   նաև  կրթության   նոր   ձևեր:  ««Արմաթ»  լաբորատորիայի  տեղադրումը  լրացնում   է  ավանդական  կրթության  պակասը   և  մատաղ   սերնդի  մոտ   ավելի   մեծ  հետաքրքրություններ   առաջացնում   դեպի  տեղեկատվական   տեխնոլոգիաները»,-հավելել  է  փոխնախարարը: «Յունիբանկ»  բաց  բաժնետիրական   ընկերության վարչության  անդամ, մանրածախ   բիզնեսի  զարգացման  և   վաճառքի  տնօրեն    Գուրգեն  Ղուկասյանն  էլ   ասել է, որ  իրենց    բանկը,  հավատարիմ  մնալով   բարեգործական   ծրագրերի   օժանդակմանը,  արդեն    թվով  4-րդ   նախագիծն  է  իրականացրել, որից   2-ը՝  Արցախում:

Շնորհակալություն   հայտնելով  «Արմաթ»   լաբորատորիայի տեղադրման    նախաձեռնողներին  և  հովանավորներին,  Ասկերանի  Էդմոն  Բարսեղյանի  անվան   դպրոցի  տնօրեն    Մարելա  Ավանեսյանն  ասել է, որ լաբորատորիայի    տեղադրումը  նպաստելու է  ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանն ու բանիմաց ուսանողների նախապատրաստմանը:

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր  համայնքի միջնակարգ դպրոցում «Արմաթ»   ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էր ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>