«

»

Հեծանվավազք՝նվիրված Ֆիզկուլտուրնիկի օրվան

Սեպտեմբերի 17-ին, Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է հեծանվավազք, որին մասնակցում էին 8-12-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ:

Օրը հանրապետությունում նշանավորվում  է արդեն 8-րդ անգամ: Այս տարի հեծանվավազքն ընթացել է Գրիգոր Լուսավորիչ-Մամիկոնյան-Մկրտչյան-Բաղրամյան-Նաբերեժնայա երթուղով: Մրցույթի ավարտին մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԱՀ ԿԳՍ նախարարության  պատվոգրերով և դրամական պարգևներով:

Շնորհավորելով Ֆիզկուլտուրնիկի տոնի առթիվ՝ միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է. «Տոնական այս օրը համախմբում է ինչպես բոլոր մարզասերներին և կանոնավոր սպորտով զբաղվողներին, այնպես էլ առողջ ապրելակերպը նախընտրող քաղաքացիներին: Նախարարության քաղաքականությունն ուղղված է եղել սպորտի մասսայականացմանը: Այսուհետ մենք էլ ավելի կակտիվացնենք մեր ջանքերը դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակի բարձրացման ուղղությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև աշակերտներին»:

Միջոցառմանը ցուցադրական մենամարտերով հանդես են եկել  Արցախում ուսուցանվող 24 մարզաձևից 7-ի  ներկայացուցիչներն ու սպորտային պարերով՝ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>