«

»

Խորհրդակցություն՝ ներառական կրթության թեմայով

Սեպտեմբերի  19-ին ԱՀ ԿԳՍ նախարարի  մոտ տեղի է ունեցել  խորհրդակցություն`ներառական  կրթության թեմայով։ Ոլորտի  հիմնախնդիրները  քննարկվել են  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության   նախագահ Սուսաննա Թադևոսյանի հետ։

«Հույսի կամուրջ»-ը  զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից և այժմ կենտրոններ  ունի Երևանում ու  Տավուշի մարզի 4 համայնքներում:

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդիպմանը, կարևորվեց ներառական կրթության ճիշտ կազմակերպումը,  համապատասխան մասնագետների պատրաստումը,կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին դպրոցում,ապա և հասարակությունում ինտեգրումը, ձեռք բերվեց նաև Արցախում ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն։

Հանդիպմանը մասնակցում էին ԳԹԿ  տնօրեն Յուրի Քարամյանն  ու  ԳԹԿ  մանկավարժահոգեբանական բաժնի պետ  Հասմիկ  Եսայանը։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>