«

»

Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Սարգսյանը

Հոկտեմբերի  4-ին  Արցախի պետական համալսարանում փակ գաղտնի քվերակությամբ ռեկտոր է ընտրվել   ԱրՊՀ-ի ռեկտորի  պաշտոնում  առաջադրված   ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈԿ դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը։  Նրա    օգտին  կողմ  է  քվեարկել       ԱրՊՀ     խորհրդի   27  անդամներից     22-ը , 4   հոգի   քվերակել  է  ԱրՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ պրոֆեսոր Արտեմ Նիկոլայի Աբրահամյանի  օգտին  և   1  հոգի՝        ՀՀ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Կամո Իվանի Աթայանի:

Մայր բուհի նոր ռեկտորն իր նախընտրական ծրագրում ներառել է 10 ուղղություն՝ սկսած ընդունելության կառավարումից մինչև բուհի հավատարմագրում: «Յուրաքանչյուր  ուղղությամբ  շարադրել  եմ    այն  հիմնական  դրույթները,  որոնք  աշխատանքի  արդյունքում  պետք  է  կյանքի  կոչվեն: Անհրաժեշտ   է    ընդունելությունը   կազմակերպել  այնպես, որ   ապագա  մասնագետների   քանակը   համապատասխանի աշխատաշուկային   և  ԱՀ  տարբեր  բնագավառների  զարգացման  մակարդակին: Ես   շատ  եմ  կարևորում նաև    ուսանողների  հետ   տարվող  աշխատանքները. ուսանողը   պետք   է  դիտվի  որպես  դասախոսի  կրտսեր  գործընկեր, իսկ  ուսանողական   խորհուրդը՝   ռեկտորատի   և   ռեկտորի  անմիջական   աջակից: Շուրջ    50  տարվա   ընթացքում     և  հատկապես  վերջին  տարիներին  մայր   բուհում  ստեղծվել է այն  նորարարական  հիմքը, որի     վրա  հենվելով՝  հնարավոր  կլինի   ապահովել բուհի  շարունակական    զարգացումը: ԱրՊՀ-ն  պետք  է  զարգանա   միմիայն   համագործակցության    շնորհիվ»,-ասել է  Արմեն   Սարգսյանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>