«

»

Մեծարման երեկո՝ Ուսուցչի տոնի առիթով

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ուսուցիչների մեծարման  երեկո։

Միջոցառմանը   շնորհավորանքի   խոսքով  հանդես  է  եկել    ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանը: «Այսօր  մեր   երախտիքի   խոսքն  ենք   հղում  մեր  ուսուցիչներին: Մարդկանց, որոնց  դերն  անգնահատելի  է   սերունդների  կրթության   ու դաստիարակության  գործում, յուրաքանչյուր  երեխայի  բնատուր  և  մտավոր    կարողությունները, շնորհը, տաղանդը  բացահայտելու  և  զարգացնելու    անհատականություն   ձևավորելու  մեջ:  Լավագույն  վկայությունն  այն  է, որ  մեր    ուսուցիչները  կրթել  են  այնպիսի   սերունդ, որն    արցախյան  պատերազմում  հաղթանակ  է  կերտել,  այսօր  էլ  նրանք    պետականաշինության   գործում  իրենց  ավանդն  են    բերում: Այսօր  ուսուցչի  դերը  փոխվել  է: Նա  պետք  է  լինի    աշակերտի կայացման  ճանապարհի խորհրդատուն  և օգնականը: Մենք   պետք  է  նաև ստեղծենք  այնպիսի   պայմաններ, որ  գյուղում  ապրող  աշակերտների  թիվն  ավելանա,  և  նրանք  զրկված  չլինեն    որակյալ   կրթություն  ստանալուց: Պիտի  կարողանանաք   լրացուցիչ  միջոցներ    ներդնել     ուսուցչի  աշխատանքն ըստ  արժանվույն  գնահատելու  և  նրա   հեղինակությունը  բարձր   պահելու  համար:  Կրթության  ոլորտի   խնդիրները  միշտ  էլ  եղել  են     իշխանությունների     ուշադրության  կենտրոնում:  Վերջին   7  տարիներին  Արցախում  շուրջ  100  դպրոց  և   նախադպրոցական  հաստատություն  է     հիմքից  կառուցվել  կամ  նորոգվել, հազարավոր  երեխաների   համար   ապահովվել  են    ժամանակակից  պայմաններ»,- ևս մեկ անգամ շնորհավորելով  հանրապետության բոլոր ուսուցիչներին՝  ասել   է  Նարինե Աղաբալյանը:

Միջոցառմանը մասնակցում էին պատվիրակներ հանրապետության բոլոր շրջաններիից, վաստակաշատ ու երիտասարդ  մանկավարժներ, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի՝ Արցախում  դասավանդող   ուսուցիչներ։ ԿԳՍ նախարարության կողմից շնորհակալագրերով ու դրամական պարգևներով պարգևատրվել են 2017-2018 ուստարում դպրոցին հրաժեշտ   տված ուսուցիչները, նվերներով՝«Դասավանդի՛ր, Հայաստան»  ծրագրի դասատուները։ Երիտասարդ ուսուցիչներն էլ,  որպես ուղենիշ իրենց մանկավարժական գործունեության համար, ստացել են վաստակաշատ մանկավարժների պատգամները։

Տոնական միջոցառմանը երգ ու պարով հանդես են եկել մայրաքաղաքի երաժշտական ու մանկապատանեկան կրթօջախների սաները, Ստեփանակերտի ու  Ազոխի  դպրոցականները։ Ներկա   էին  նաև  ԱՀ   նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի   նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  ԱՀ  պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պաշտոնատար  այլ  անձինք։

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>