«

»

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է մի շարք կրթօջախներում

Հոկտեմբերի 15-ին, ԱՀ  առաջին  տիկին  Անահիտ  Սահակյանի  ու  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանի ուղեկցությամբ,    Ստեփանակերտի մի շարք ուսումնական հաստատություններ է այցելել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը:  Նունե Սարգսյանը եղել է Ստեփանակերտի  Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական  և  Խաչատուր Աբովյանի անվան N1 հիմնական դպրոցներում,  ծանոթացել կրթօջախների շենքային պայմաններին, կրթական ծրագրերին, շփվել աշակերտների և ուսուցիչների հետ, իսկ առաջին դպրոցում, պարի դասաժամին շուրջպար բռնել երեխաների հետ: Կրթօջախները հեքիաթագիր Նունե Սարգսյանից  հեքիաթների գրքեր են  նվեր ստացել: Այնուհետև   հյուրերը ծանոթացել են «Սոսե»  մանկապարտեզի հնարավորություններին,  դիտել Նունե   Սարգսյանի՝   «Քաչալ ոզնին»    հեքիաթի արցախյան     բեմադրությունը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական ստուդիայի սաների կատարմամբ:

Նունե   Սարգսյանը  մանկապարտեզին  ևս  նվիրել  է իր  հեղինակած   հեքիաթների  գրքերից՝ հույս  հայտնելով, որ իր  ստեղծագործությունները  նույնպես  դաստիարակները  կընթերցեն   երեխաների համար:

ՀՀ նախագահի տիկինը երկու տասնյակից ավելի մանկական գրքերի, հեքիաթների հեղինակ է:  Նրա հեքիաթները հրատարակվել են ոչ միայն արևելահայերենով, այլև արևմտահայերեն և Հայաստանի տարբեր շրջանների բարբառներով: 2015 թվականին Նարինե Աղաբալյանի առաջարկով Նունե Սարգսյանի հեքիաթները թարգմանվել են նաև Արցախի բարբառով:  Տպագրության է պատրաստվում   «Կապույտ  գետաձին  և վարդագույն   մկնիկը»   հեքիաթը, որը  նույնպես կթարգմանվի  արցախյան  բարբառով:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>