«

»

Հանդիպում Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության մի խումբ անդամների հետ

Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ֆր.՝ Union internationale de la presse francophone, UPF) 47-րդ համաժողովի վարչության մի խումբ անդամներ հոկտեմբերի 15-ին հանդիպել են ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Մինչ այդ հյուրերը եղել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում, ներկա գտնվել ֆրանսերենի դասերին և շփվել աշակերտների հետ:  Նախարարի հետ հանդիպմանը հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել դպրոցներում ֆրանսերենի դրվածքից:  Նրանց ուղեկցում էր Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>